Զորավարժությունների շրջանակում անցկացվել են ցուցադրական պարապմունքներ

Զինված ուժերում ընթացող զորավարժությունների շրջանակում մարտի 18-ին 1-ին զորամիավորման հրետանային ստորաբաժանումներն անցկացրել են կրակի կառավարման ցուցադրական պարապմունքներ։
Զինծառայողները բացազատել են կրակի կառավարման կետերը, հրետանին բերել մարտական վիճակի և հաջողությամբ կատարել առաջադրված խնդիրները։
18 Մարտ, 2021 21:24
1303