ՀՀ ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը ողջունում է «Իմ քայլի» պատգամավորների՝ դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը՝ դրանում տեսնելով վեթինգի տարրեր:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը:

Արման Բաբաջանյանը ողջունեց նախագիծը: «Իմ համոզմամբ՝ այն ինչ-որ առումով վեթինգի տարրեր է պարունակում»,-ասաց Բաբաջանյանն  ու հավելեց, որ ինքը լիելու է ցանկացած ողջամիտ նախաձեռնության կողքին, որ նպատակ ունի դատական համակարգն առողջացնելու:

Սակայն պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու Արդարադատության նախարարը ներկա չէ, ինչու չի ներկայացվում նախարարության դիրքորոշումը՝ ներկայացված առաջարկի վերաբերյալ:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

1260