Վազգենը ծնկի բերեց Ալիևին. մեր տղաները չեմպիոններ են (տեսանյութեր)
Բուդապեշտում կայանալիք ըմբշամարտի Օլիմպիական խաղերի եվրոպական վարկանշային մրցաշարին ազատ ոճի ըմբիշ 65 կգ քաշային կարգում Վազգեն Թևանյանը 9:0 հաշվով հաղթանակ տարավ աշխարհի եռակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևին դառնալով չեմպիոն: 57 կգ քաշային կարգում Արսեն Հարությունյանը 8:3 հաշվով հաղթանակ տարավ բուլղարացի ըմբիշ Վալենտինով Վանգելովի նկատմամբ:

Նշենք՝ հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի կազմում ևս 4 մարզիկ դեռևս կարող է Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգրեր նվաճել: Բուդապեշտի վարկանիշային մրցաշարում ուղեգրերի համար կպայքարեն 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյան, 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը, 87 կգ քաշային Արթուր Շահինյանը և գերծանր քաշային Դավիթ Օվասափյանը: Հունահռոմեականները պայքարի դուրս կգան մարտի 20-ին:
20 Մարտ, 2021 01:06
2838
Ըմբշամարտի Մ-20 ԱԱ. հայտնի են Հայաստանի հավաքականների կազմերը
14 Օգոստոս, 2026 23:50
Ջանես Նազարյանը՝ ըմբշամարտի մինչև Մ17 տարեկանների չեմպիոն
29 Հուլիս, 2026 19:58
Հայաստանի Մ-17 ըմբշամարտի հավաքականը ժամանել է Բաքու՝ մասնակցելու Աշխարհի առաջնությանը
26 Հուլիս, 2026 12:18
Նարե Առաքելյանը դարձել է Մ15 տարեկանների Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
26 Օգոստոս, 2026 18:15
Ծանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21 Օգոստոս, 2026 23:00
Գոռ Խաչատրյանը՝ հրաձգության աշխարհի չեմպիոն, Հայկ Մինասյանը՝ բրոնզե մեդալակիր
23 Հուլիս, 2026 13:32