ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ ինքնաթիռում կատարված միջադեպը։ Նրա ելույթից մի հատված հրապարակվել է TikTok-ում։

«Ես դիտում էի, թե ինչպես է Ջո Բայդենը բարձրանում ինքնաթիռի աստիճանով, եւ ասացի՝ ես նրան չեմ պարտվել», - ասել է Թրամփը:

Բայդենի ընկնելու տեսանյութը, երբ նա բարձրանալիս երեք անգամ սայթաքել է ինքնաթիռի աստիճաններից, լայնորեն տարածվել է սոցցանցերում: Սպիտակ տնից մեկնաբանել են, որ միջադեպի պատճառը ուժեղ քամի էր, եւ հավելել են, որ նախագահն իրեն լավ է զգում:

1558