
Հանրակրթության պետական չափորոշիչների համաձայն 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում աշակերտների թվանշանային գնահատական չստանալը կնպաստի նրանց սովորելու, ճանաչելու հետաքրքրվածությունը պահպանելուն։
«Արմենպրես»-ի հետ զրույցում՝ այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և հավելեց, որ ներկայում գնահատման չափորոշիչները մշակող փորձագետներն առանձին մշակում են գնահատման ընթացակարգերը, որոնք պետք է փորձարկվեն։
«Մենք պետք է կարողանանք գնահատման մոտեցումը փոխել, որովհետև տարրական դասարաններն այն տարիքն են, երբ շատ կարևոր է երեխայի մոտ պահպանել սովորելու, ճանաչելու հետաքրքրվածությունը։ Գնահատման համակարգը պետք է օգնի, որպեսզի մենք երեխայի ճանաչողական այս հետաքրքրություններն ավելի զարգացնենք, ոչ թե փակենք»,- նշեց Անդրեասյանը և հավելեց, որ այժմ 1-ին դասարանցիները քանակական գնահատման համակարգով չեն գնահատվում, այլ տեղի է ունենում բնութագրային գնահատում։
Նրա խոսքով՝ տարբեր երկրների վերլուծությունները ցույց են տալիս, որ միայն քանակական գնահատաման համակարգը չի կարող բավարար լինել երեխաների սովորելու կարողությունները զարգացնելու և նրանց խթանելու համար։
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: