«Ազնավուր» հիմնադրամը Ֆեյսբուքի իր էջում տեղեկատվություն է հրապարակել հումանիտար օգնության բաշխման մասին: 

«Տեղեկացնում ենք, որ «Ազնավուր» հիմնադրամը Արցախյան պատերազմից տուժած բնակչության համար նախատեսված հումանիտար օգնության բաշխումն իրականացնում է գործընկեր կազմակերպությունների միջոցով, որոնք Հայաստանի և Արցախի տարբեր համայնքներում անմիջականորեն աշխատում են տուժած ընտանիքների հետ։ Օգնության նոր խմբաքանակի բաշխումը որոշ համայնքներում արդեն սկսված է:

 

Շահառու անձանց և ընտանիքներին խնդրում ենք կապ հաստատել նշված գործընկեր կառույցների և կազմակերպությունների հետ հետևյալ համայնքներում՝

 

«Ֆրանսիայի բողոքական եկեղեցու և Հայաստանի միջև համերաշխություն» կազմակերպություն / SPFA Arménie (ԱՀ, Ստեփանակերտ, Մաշտոցի 5,  ք. Մարտունու թիվ 1 մանկապարտեզ, Գ. Նժդեհի 3).

 

«Տերյան» կենտրոն (Երևան, Տերյան 72). մոտենալ աշխատանքային օրերին՝ ժամը 12:00- 15:00-ը, ունենալ անձնագրի բնօրինակը.

 

«Ապագան հիմա է» ՀԿ (Երևան, Իսահակյան 44, 041 38 88 73). բաշխումը նախատեսվում է սկսել մարտի 28-ից.

 

«Գյումրին առանց տնակների» բարեգործական կազմակերպության շտաբ (Շիրակի մարզ, Գյումրու Հայորդյաց տուն, Օզանյան 1).

 

ք. Գյումրի, Շիրակի պետական համալսարանի ավագ դպրոց (Թումանյան 85). բաշխման օր՝ շաբաթ օրերին՝ 13:30-ից սկսած: Առկա է տղամարդու և կանանց հագուստ.

 

Սևանի համայնքապետարան (ք. Սևան, Նաիրյան 164).

 

Գորիսի համայնքապետարան (ք, Գորիս, Անկախության 37): Առկա է տղամարդու հագուստ:

 

Առաջիկա օրերին հիմնադրամը կհրապարակի օգնությունը բաշխող կազմակերպությունների նոր ցանկ, որը կներառի նաև այլ համայնքներ»,- հայտնում են հիմնադրամից:

361