Սպահանի Նոր Ջուղայում Նոռուզի օրերին հայկական երաժշտության թանգարան է բացվել: Թանգարանը կոչվում է «Նոր Ջուղայի հայերի երաժշտական գանձարան»:

Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ParsToday»-ին:

Թանգարանի առաջին հարկում այցելուները կարող են ծանոթանալ Նոր Ջուղայի հայկական երաժշտության, հայկական խազագրության, եկեղեցական երաժշտության, շարականների, Նոր Ջուղայի երաժշտական գործիքների պատմության, հայ երաժիշտների, աշուղների, հոգևոր երաժշտության զարգացման, աշուղական դպրոցի, լավագույն երաժշտական գործիքներ արտադրողների, Նոր Ջուղայի ճարտարապետության ու երաժշտության միջև գոյություն ունեցող  կապին:

Թանգարանի երկրորդ հարկում տեղակայված են ձայնադարանը և երաժշտական գործիքների պատրաստման սենյակը: Այստեղ այցելուները կարող են ծանոթանալ Իրանի և աշխարհի հայ երաժիշտներին:

23 Մարտ, 2021 15:45
79
; ;