Առաջարկվում է 3 ամսով երկարաձգել արցախցիներին հյուրընկալած քաղաքացիներին տրվող աջակցությունը
Կառավարության որոշմամբ երկարաձգվել է Արցախում բնակելի անշարժ գույքը ավերածությունների կամ այլ պատճառով կորցրած չափահաս քաղաքացիներին ժամանակավորապես հյուրընկալող ընտանիքների ծախսերի փոխհատուցման եռամսյա ծրագիրը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, հիշեցրեց՝ ծրագիրը գործում է դեկտեմբերից և հնարավորություն է տալիս արցախցիներին ժամանակավորապես հյուրընկալած ԱՀ և ՀՀ քաղաքացիներին մեկ չափահաս անձի հաշվարկով ստանալ 30 հազար դրամ աջակցություն ՀՀ-ում, իսկ ԱՀ-ում՝ 45 հազար դրամ:
«Առաջարկվում է ծրագիրը ևս 3 ամսով երկարաձգել: Աջակցություն են ստանում ամսական կտրվածքով մոտավորապես 3000 հյուրընկալներ, որոնք ընդհանուր թվով հյուրընկալում են մոտ 7000 չափահաս քաղաքացի»,- նշեց Առաքելյանը:
25 Մարտ, 2021 15:26
714
405-ին Հայաստանը եղել է նույն խաչմերուկի վրա, ինչ 2026-ին. Փաշինյանը՝ Մաշտոցի թարգմանած առաջին նախադասության մասին
13 Մարտ, 2026 10:41
Էլեկտրաէներգետիկական, գազամատակարարման և ջրամատակարարման համակարգերում 2025-ին իրականացվել է շուրջ 69 մլրդ դրամի ներդրում
16 Փետրվար, 2026 15:49
Էներգետիկան Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման առանցքային հիմնասյուներից մեկն է. ՀԾԿՀ նախագահի ուղերձը
22 Դեկտեմբեր, 2025 10:38
Դավիթ Առաքելյանը Ստամբուլում մասնակցել է Միջխորհրդարանական միության գլխավոր քարտուղարների ասոցիացիայի նիստին
20 Ապրիլ, 2026 23:49
Տեր Վահան քահանա Առաքելյանը ևս միացավ վարչապետի և եպիսկոպոսների՝ ՀԱՍԵ Բարենորոգման հայտարարությանը
10 Հունվար, 2026 00:18
«Մեր ժամանակների հերոսը-2025» մրցանակի թեկնածուները․ Էլիզաբեթ Առաքելյան․ տեսանյութ
20 Դեկտեմբեր, 2025 14:37