Էջմիածնում վրաերթի է ենթարկվել գեներալ Մանվել Գրիգորյանի աներորդին, որը տեղում մահացել է, վարորդը դիմել է փախուստի
Արմավիրի մարզում, այսօր՝ մարտի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. կեսգիշերն անց անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի 2-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Երևանի բնակիչ, 58-ամյա Աշոտ Ամիրյանին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է, իսկ վարորդը դիմել է փախուստի։
Փաստի առթիվ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի և 244 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ վրաերթ կատարած վարորդին և նրա ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածը գեներալ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հարազատ եղբայրն էր։
25 Մարտ, 2021 15:36
1990
Մանվել Վարդանյանը Եվրոպայի մինչև 10 տարեկանների կայծակնային շախմատի փոխչեմպիոնն է
09 Հուլիս, 2026 21:27
Ըմբիշ Մանվել Խնձրցյանը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում
25 Ապրիլ, 2026 21:04
Մալխաս Ամոյանը դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ, Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզի համար
20 Ապրիլ, 2026 21:17
Եթե հավատարիմ լինեիք ձեր խոստմանը՝ ո՛չ նախորդ 5 տարին այստեղ կլինեիք, ո՛չ էլ հիմա․ Ռուբինյանը՝ Գրիգորյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02 Օգոստոս, 2026 13:02
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ
10 Հունիս, 2025 22:10
Սահմանազատման հիմքում դրվելու են ԽՍՀՄ փլուզման պահի դրությամբ գոյություն ունեցող քարտեզները. Մհեր Գրիգորյանի գրասենյակ
11 Ապրիլ, 2025 21:54
Էջմիածնում ավտոմեքենաներ են բախվել. կա 5 վիրավոր
07 Հունվար, 2025 21:50