Գործարար Խաչատուր Սուքիասյանի մամուլի խոսնակ Աննա Մկրտչյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հատվում են բոլոր անթույլատրելի սահմանները

Yerkir.am կայքը քիչ առաջ ստոր կեղծիքի է դիմել: Հրապարակել է հորինված սուտ, թե իբր հանդիպել են Խաչատուր Սուքիասյանն ու ԱԱԾ տնօրեն Աբազյանը: Հերիք չէ, որ կեղծիք են հրապարակել, դեռ ավելին, այդ կեղծիքի հիման վրա իրենց վարքին ու բարքին հարիր ստորություններ ու վայրահաչոցներ են հորինել: Նման մտքեր կարող են հորինել միայն հայրենիք չունեցողները: Տեղեկացնում եմ, որ Սուքիասյանը երբեք չի հանդիպել Աբազյանի հետ, ավելին` նրանք անձնապես իրար չեն ճանաչում: Ի գիտություն լրատվամիջոցների` հայտնում եմ, որ տվյալ հրապարակումը հերթական հորինված սուտն է»:

 

 

25 Մարտ, 2021 15:14
1404
; ;