Հայաստանում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները երկրի ներքին գործն են: Ռուսաստանը, բնականաբար, շատ ուշադիր հետևում է տեղի ունեցող իրադարձություններին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Հուսով ենք, որ այս բոլոր գործընթացները կնպաստեն հասարակության համախմբմանը և այնպիսի խնդիրների լուծմանը, որոնց առջև կանգնած է հասարակությունը»,- ասաց Կոպիրկինը:

Ինչ վերաբերում է քաղաքական ուժերի հետ շփումներին, ՌԴ դեսպանը նշեց, որ դրանք չեն ավարտվել և շարունակական բնույթ են կրելու: «Դա մենք չենք թաքցնում, դրա մասին տեղեկություններ կան ԶԼՄ-ներում: Իհարկե, որևէ պատճառ չկա, որ պետք է հրաժարվեմ այդ պրակտիկայից: Սա դեսպանի, դիվանագետի գործառույթներից մեկն է` կապի մեջ լինել երկրի հասարակական և քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ»,- ասաց Կոպիրկինը:

667