2020 թ․ պատերազմի հետևանքով Հայաստան տեղափոխված արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին տրամադրվող աջակցության ծրագիրը շարունակվում է:

«Կանխիկ աջակցություն՝ Հայաստանում հյուրընկալող ընտանիքներին» ծրագրի շրջանակում հայաստանցի հյուրընկալներին տրամադրվում է 30,000 դրամ՝ յուրաքանչյուր չափահաս արցախցու համար։

Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող ծրագրի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, կփոխանցվի շուրջ 295 միլիոն դրամ։

Ծրագրում ընդգրկվելու առաջնահերթությունը տրվել է Սյունիքի և Տավուշի մարզերում արցախցիներին հյուրընկալող ընտանիքներին։

Հարգելի՛ շահառուներ, եթե Ձեր դիմումը հաստատվել է, խնդրում ենք սպասել գումարի փոխանցման վերաբերյալ հաղորդագրությանը։

29 Մարտ, 2021 17:16
209
; ;