ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, 21 մահ

ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, 21 մահ: Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 847475 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 4658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք: Ունենք 509 առողջացած և 21 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 8 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 890 է:
30 Մարտ, 2021 14:59
515
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48
Վերջին 7 օրում արձանագրված կորոնավիրուսային հիվանդության դեպքերը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 22.5%-ով. ԱՆ
15 Հոկտեմբեր, 2024 14:54