Փրկարարները Տանձուտ գյուղում հանքարդյունաբերական գործարանի ավազի բունկերից դուրս են բերել 22-ամյա երիտասարդի դի։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ այսօր` ժամը 02։30-ի սահմաններում «Արմավիր» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Արմավիրի բաժին, որ շտապօգնության բրիգադը կանչով մեկնել է Տանձուտ գյուղի ավազահանք, որտեղ բունկերում հայտնաբերել է տղամարդու դի։

«Փրկարարները նշված վայրում գործող «Տնաշին Աշոտ» ՍՊԸ-ին պատկանող հանքարդյունաբերական գործարանի ավազահանքում գտնվող ավազի բունկերի միջից դուրս են բերել Նոր Արմավիր գյուղի բնակիչ՝ 22-ամյա Ժորա Մարկոսյանի դին»,–նշված է հաղորդագրության մեջ։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Կայքի տեղեկություններով՝ մահացածը 1 օր առաջ էր ընդունվել նշված ավազահանքում աշխատանքի։

 

2058