Աշխատանքային այցով Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ է այցելել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը։

 

Ռեկտոր Դավիթ Խիթարյանի ուղեկցությամբ փոխնախարարը եղել է «Սպորտ Կաբ» գիտահետազոտական կենտրոնում։ Ներկայացվել են կենտրոնի գործունեությունը, տեխնիկական հագեցվածությունը, հնարավորություններն ու առավելությունները։ Շրջայցն ավարտվել է կլոր սեղանի շուրջ։

 

Քննարկել են բուհում տեղի ունեցած փոփոխությունները թե՛ ուսումնական, և թե՛ վարչական մասերում։ Ներկայացվել են կատարված բարեփոխումները, բարեկարգումները, գրանցված առաջընթացը։

 

Զրուցել են բուհի տեսլականի, նախատեսվող ծրագրերի հնարավոր խոչընդոտների և ծրագրային առաջընթացին խանգարող հանգամանքների շուրջ։

 

Թռչունյանն իր աջակցությունն է հայտնել բուհի կողմից արվող առաջարկներին, հավելել, որ բուհն ազատ է, առաջարկություներով ու խնդիրներով կարող է հանդես գալ, կլսեն և կքննարկեն։

 

903