NBA-ի «Պորտլենդ Էրեյլզ Բլեյզերս» ակումբում հանդես եկող թուրք աշխարհահռչակ բասկետբոլիստ Էնես Քանթերը կրկին քննադատել է Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Gazzetta.gr-ն, լրագրողի հարցին, թե ինչ կասեր Էրդողանին, եթե հանդիպեր նրան, բասկետբոլիստը պատասխանել է. «Ես նրան կանվանեի բռնապետ։ Նա եսակենտրոն մարդ է, որն օգտագործում է իր իշխանությունը՝ մարդու իրավունքները խախտելու համար։ Էրդողանը ցանկանում է լինել միակ կարևոր մարդը Թուրքիայում։ Եթե լրագրողը կամ որևէ մեկը նրան դեմ է դուրս գալիս, հաջորդ օրը հայտնվում է բանտում: Այն ամենը, ինչ կատարվում է Թուրքիայում, ազդում է ամբողջ Եվրոպայի վրա, նա սպառնում է Եվրոպային: Սա անընդունելի է: Եթե ես Էրդողանի կողքին լինեի, երևի չէի խոսի նրա հետ, պարզապես կթքեի նրա դեմքին»։

Քանթերն ավելի վաղ հայտնել էր, որ պատրաստվում է ընդունել ԱՄՆ-ի քաղաքացիություն։

 

479