Կառավարության 2021 թվականի ապրիլի 1-ի հերթական նիստ-ի ժամանակ քննարկվել է պատերազմին մասնակցած ուսանողների ուսման վարձի փոխհատուցման հարցը։

«Հիշում եք, որ մենք որոշում ընդունեցինք պատերազմին մասնակցած ուսանողների եւ պատերազմին մասնակցած անձանց ընտանիքի անդամ հանդիսացող ուսանողները կստանան մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում։ Երբ մենք ընդունում էինք որոշումը նկատի ունեինք 2020-2021թթ․ ուսումնական տարվա առաջին կիսամյակը։ Որոշումը մոդիֆիկացվեց եւ հետագայում կփոխհատուցվի նաեւ այն ուսանողների վարձերը, ովքեր կվերադառնան ծառայությունից եւ կվերականգնեն ուսանողի կարգավիճակը 2021-2022թթ․ ուսումնական տարում՝ նրանց իրավունքը կպահպանվի։ Այս պահի դրությամբ ծրագրից օգտվել է 1373 ուսանող։ Մենք ավելացնում ենք ֆինանսավորումը ծրագիրը ծարունակելու համար եւ կանենք դա, ինչքան կպահանջվի մինչեւ բոլոր 7000 շահառուների մեկ կիսամյակի վարձը ամբողջությամբ փոխհատուցվի», - ասեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

1068