Աշխարհի առաջնության ընտրական փուլում Հայաստանի հավաքականից կրած պարտությունից հետո (2:3) Ռումինիայի հավաքականի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյին խիստ քննադատության է ենթարկել իր սաներին ու հավելել, որ մտածում է պարտականությունները վայր դնելու մասին:

«Մեր ոչ վստահ մեկնարկից հետո, հայերը կարողացան գոլ խփել: Հետո կարողացանք խաղ վերադառնալ, բայց հետո պետք էր ցույց տալ մեր բնավորությունը ու անհատականությունը, մենք թուլացանք՝ մտածելով, որ չենք կարող պարտվել: Գոլեր ընդունեցինք այնպիսի իրավիճակներից, որոնք ես կանխատեսել էի: Ինձ համար անհնարին է հասկանալ՝ ինչ էին մտածում խաղացողները դաշտում ֆուտբոլից բացի:

 

Դաշտում ցույց չտվեցինք այն, ինչ պատրաստել էինք: Նրանց երկար փոխանցումների ժամանակ, շատ զգացմունքային էի դառնում: Դա իմ հասկացողությունից վեր է:  Սա բարդ պահ է ամբողջ թիմի համար: Սա ահազանգ է: Դու չես կարող նման խախտում թույլ տալ, երբ արդեն դեղին քարտ ունես (Պուշկաշի կարմիր քարտը-խմբ): Փոխարենը պետք էր հանգստություն պահպանեինք, բարձրից գործեինք, բայց ընդունեցինք 2 գնդակ:

Ասել եմ այս ամենի մասին ֆուտբոլիստներին խաղից հետո: Այնպիսի տպավորություն էր, որ նրանք վերջում մոռացել էին՝ ինչպես պետք է ֆուտբոլ խաղալ:

Ինձ համար հիմա դժվար է պատկերացնել ապագան: Հնարավոր է, որ այն ինչ ասում եմ խաղացողներին, չեմ կարողանում հասցնել նրանց: Ինձ համար սա ահազանգ է, որ ֆուտբոլիստները չեն արձագանքում իմ հրահանգներին:

Հիմա հրաժարական տալու մտքեր ունեմ: Խաղի ավարտից հետո սկսեցի մտածել այդ մասին: Բայդ դեռ ժամանակ է պետք որոշում կայացնելու համար: Հնարավոր է, որ մյուս մարզիչները կարողանան շտկել այս ամենը»,-ասել է ռումինացիների մարզիչը:

Աղբյուրը՝  vnews.am

1689