ՀՀ ԱԺ պատգամավոր Սիփան Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում  հայտնում է, որ Տավուշի մարզի ջրօգտագործման ոլորտը մեկ տարի է ինչ ամբողջ ծավալով աշխատում է:

« Մինչ այդ օգտագործվել է Խորհրդային միությունից ժառանգություն մնացածը, որն էլ իր հերթին էր թալանվել: Ավտոմեքենաներ կային բալանսում հաշվառված, որոնց շատ քիչ մասը կարելի էր գտնել ընդհանրապես, այն էլ տարբեր մարդկանց բակում «շպրտած» ու անսարք: Այս ոլորտի մասին անդադար կարելի է խոսել` անտեսված և թալանված մի ոլորտ, որը գյուղատնտեսության անոթային համակարգն է, առանց որի գյուղատնտեսություն ունենալ ուղղակի անհնար է: Այստեղ չափազանց ցածր վարձատրվող աշխատակիցները (պետ, տեղամասերի պետեր), որոնք փոխվել են վերջին մեկ տարում, քրտնաջան աշխատել և աշխատում են, մեծ հաշվով, գաղափարի համար: Նյութատեխնիկական մասի ապահովման համար էլ ես եմ խնդրում բարերար գործարարներին: Մոտ ապագայում կներկայացնեմ` ինչ ահռելի առաջնթաց կա, թե ինչքան չջրվող տարածքներ են արդեն ջրվում, թե նախկին քանի պաշտոնյայի ՀԵԿ-երի պաճառով ջուր չէին տալիս աչքաթող արած սովետական միությունից ժառանգած ջրագծերով և այսպես շարունակ»:

Տավուշի մարզի ջրօգտագործման ոլորտը մեկ տարի է ինչ ամբողջ ծավալով աշխատում է: Մինչ այդ օգտագործվել է Խորհրդային...

Опубликовано Sipan Pashinyan Четверг, 1 апреля 2021 г.
01 Ապրիլ, 2021 23:11
234
; ;