«Իսկանդեր» հրթիռային համակարգերը չեն ըգտագգործվել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրման ընթացքում, եւ դա հաստատվել է, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի պեսկովը։

«Ոչ, որքան ես եմ հասկանում, դա նոր տեղեկություն է։ Ինձ հայտնի չէ, դա զեկուցե՞լ են զինվորականները, կամ մեր զինվորականները տիրապետո՞ւմ են այդ մասին մանրամասն տեղեկատվության։ Դա, իհարկե, ավելի շատ նրանց լիազորությունների մեջ է մտնում»,- ասել է Պեկովը պատասխանելով հարցին, թե` ՌԴ նախագահին հայտնի՞ է Ղարաբաղյան հակամարտության գոտում «Իսկանդեր» հրթիռի բեկորների հայտնաբերման մասին ադրբեջանական կողմի տեղեկատվությունը։

Պարզաբանելու համար, թե հակամարտության ընթացքում կիրառվել են «Իսկանդեր» հրթիռներ են` Պեսկովը պատասխանել է. «Հիշու՞մ եք «Իսկանդերի» հետ կապված պատմությունը, որ դրանք չեն օգտագործվել հակամարտության ընթացքում: Դա հաստատվել էր»։

743