
Հայաստանի Հանրապետությունում Սպուտնիկ V-ով պատվաստված շուրջ 600 քաղաքացու մոտ հետպատվաստումային որևէ խնդիր չի առաջացել: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ hիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը:
«Հայաստանն օրերս ձեռք է բերել AstraZeneca պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24 հազար դեղաչափ, սակայն մինչ այդ մենք ունեինք Սպուտնիկ V պատվաստանյութը: Այդ ժամանակ մեկնարկել էինք պատվաստումները բուժաշխատողների, ինչպես նաև ռիսկի մյուս խմբերի շրջանում, ովքեր հերթագրվել էին մինչ պատվաստանյութը ՀՀ ներմուծելը: Սպուտնիկ V-ով պատվաստված շուրջ 600 քաղաքացու մոտ հետպատվաստումային որևէ խնդիր չկա, արտառոց և անսպասելի դեպքեր չեն արձանագրվել»,- նշեց Աբովյանը:
Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում: