Զատկի տոնին եռօրյա խիստ լոքդաուն Իտալիայում
Սուրբ Զատկի տոնին Իտալիան անցնում է եռօրյա խիստ լոքդաունի՝ կորոնավիրուսի համավարակով պայմանավորված: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Եվրոպական այս երկրի բոլոր շրջաններն այժմ «կարմիր գոտում» են գտնվում, կիրառվելու են ամենախիստ սահմանափակումները: Իտալիան պայքարում է կորոնավիրուսի երրորդ ալիքի դեմ: Այս երկրում օրական արձանագրվում է մոտ 20 հազար նոր դեպք:
Իտալիայի քաղաքացիներին թույլատրվում է նշել Սուրբ Զատկի տոնը, եկեղեցիները չեն փակվի, հավատացյալները կարող են մասնակցել իրենց շրջանում անցկացվող պատարագներին:
Տարվա ընթացքում երկրորդ անգամ Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Սուրբ Զատկի իր ուղերձը Սուրբ Պետրոսի հրապարակում կհղի առանց ուխտագնացների:
1lurer.am
03 Ապրիլ, 2021 15:04
3228
Միլան կուղարկվի լրացուցիչ 500 զինծառայող՝ ցույցերի ֆոնին
20 Հոկտեմբեր, 2026 16:58
Իտալիայում զանգվածային անկարգություններ են. թալանվել են հայտնի բրենդային խանութներ
19 Հոկտեմբեր, 2026 19:52
Իտալիայում թալանել են հայտնի բրենդային խանութները․ վնասը կարող է հասնել 1,6 միլիոն եվրոյի
19 Հոկտեմբեր, 2026 16:43