Ապրիլի 3-11-ը Մոսկվայում կկայանա ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։ Հայաստանի տղամարդկանց հավաքականի 10 մարզիկներից 5-ը Շիրակի մարզից են։

Շիրակի մարզպետի խորհրդական Լևոն Անանյանն այցելել է Օլիմպավան, հանդիպել մեր ծանրորդներին` մարզպետ Հովհաննես Հարությունյանի անունից հաջողություններ ու հաղթանակ մաղթել բոլորին։

Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշային մրցաշար է։

03 Ապրիլ, 2021 18:26
4331
; ;