ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի 479 նոր դեպք, 22 մահ
Ապրիլի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197113 դեպք, որոնցից 176889-ն` առողջացած, 3614-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15687 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 876820 թեստավորում:
Այսպիսով` երեկ կատարվել է 3581 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 479 նոր դեպք: Ունենք 880 առողջացած և 22 մահվան դեպք:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 923 է:
05 Ապրիլ, 2021 14:53
639
ՀՀ-ում արձանագրվել է կորոնավիրուսի նոր շտամի ենթատեսակ
12 Հոկտեմբեր, 2025 15:47
Վերջին 14 օրում Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք
26 Հունիս, 2025 12:12
ՀՀ-ում շրջանառվում են ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսի հարուցիչներ. ինչ անել բարդություններից խուսափելու համար
25 Հոկտեմբեր, 2024 15:48