Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Հիսուս Քրիստոսի հրաշափառ հարության՝ Սուրբ Զատկի տոնի առթիվ աշխարհին կոչ է արել դադարեցնել նոր սպառազինությունների մրցավազքը և խաղաղ ապրել։ Հռոմի պապը նման հայտարարություն է արել Սուրբ Զատկի պատարագի ժամանակ, որին համավարակի պատճառով ընդամենը 200 մարդ է մասնակցել։

Նա նշել է, որ աշխարհը դեռ չի հաղթահարել կորոնավիրուսային համավարակը, որի պատճառած տնտեսական և սոցիալական ճգնաժամը հարվածում է հատկապես ամենաաղքատներին, բայց չնայած դրան, վրդովվեցուցիչ է, որ չեն դադարում նաև ռազմական հակամարտությունները, իսկ հակամարտող երկրների ռազմական զինանոցները միայն աճում են:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

05 Ապրիլ, 2021 13:18
55
; ;