
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լևոն Պաչաջյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է հայ-թուրքական հարբերությունների շուրջ ծավալված քննարկումներին։
Նա մասնավորապես գրել է․ Քանի որ շատերն են էս թեմայով արտահայտվել, ես էլ փորձեմ իմ տեսակետը ձևակերպել…
Որպես անհատ «քեմալենք» ինձ համար թշնամի են ու ես հնարավորինս ինձ ու իմ հարազատներին հեռու եմ ուզեցել տեսնել նրանցից: Այդպես եմ նրանց ընկալում (բնազդորեն) ,նախ՝ որովհետև իմ պապական ընտանիքը 15ին մեծ կորուստներ է կրել,պապուս հորը իր մոտ են սպանել ( իհարկե ոչ միայն պապուս ընտանիքը այլ ամբողջ արևմտահայությունը ենթարկվել է ցեղասպանության) ու հետո վերջին տարիների ու մասնավորապես Արցախյան պատերազմը խորը հետք են թողել և շատ բարդ կլինի նրանց մասին ինչ որ դրական բան գտնել:
Բայց ես մի քանի անգամ այցեցել եմ այն կողմերը (միմիայն ֆուտբոլի հետ կապված) ու պետք է նշեմ, որ ճնշված չեմ զգացել, քանի որ հասարակ «քեմալը» անգամ Հայաստանի տեղը չգիտի, ապրում է իր կյանքով և շատ հարգանքով է ընդունում հյուրերին (դե հյուրանոցային բիզնեսը ամենից վեր է):
Իսկ այ ինչ վերաբերվում է պետությանը, ապա՝ սա այլ է… Մեր պետությունը ոչ մի դեպքում (գոն մոտ ապագայում երբ հզորությունները չեն հերքիում) իրավունք չունի 75 միլիոնանոց, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ունեցող երկրի հետ թշնամություն անել և խոսի զենքի ու սպառնալիքի տեսանկյունից:
Կմաղեն օֆ չեն անի! Մաշտաբները շատ տարբեր են: Խելացի է պետք լինել և հնարավորինս կարողանալ ճիշտ կառուցել հարաբերությունները, որովհետև գործ ունենք ավանդաբար ուժեղ, խելացի և շատ խորամանկ ու ինչու չէ, մեզ սովորաբար ոչնչացնել ցանկացող ուժի հետ:
Լինենք ավելի խելացի ու խորամանակ , միակ ձևն է հաջողության հասնելու իրենց հետ: