«Ազնավուր» հիմնադրամը և «Հայկական բարեգործական ընդհանուր միություն» (ՀԲԸՄ) Վառնան ստորագրել են հուշագիր, որի համաձայն՝ բուլղարական Վառնա քաղաքի սրտում կտեղադրվի մեծանուն հայ Շառլ Ազնավուրի արձանը: Այս մասին հայտնում է «Օրեր» եվրոպական ամսագիրը:

Նշվում է նաև, որ նախաձեռնությանն աջակցություն կցուցաբերեն Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը, մտավորականներ և քաղաքական գործիչներ.

«Նախաձեռնությանն իր օրհնությունը կբերի Բուլղարիայի և Ռումինիայի Հայ առաքելական սուրբ եկեղեցու թեմակալ առաջնորդ եւ տեղապահ, գերաշնորհ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, ինչպես նաեւ իրենց աջակցությունը ցույց կտան Բուլղարիայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը և Նախաձեռնող հանձնաժողովը, որի կազմում ընդգրկված են Վառնայի մտավորականներ և քաղաքական գործիչներ»:

Հուշարձանի հանդիսավոր բացումը տեղի կունենա 2022 թվականի մայիսի 22-ին: Այդ օրը նաև շանսոնյեի ծննդյան օրն է:

 

06 Ապրիլ, 2021 17:15
93
; ;