ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածով արգելվում է աշխատանքից ազատել հղի կնոջը՝ հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը: Պրակտիկայում սակայն այս տեղեկանքը երբեմն գործատուին է ներկայացվում ավելի ուշ, ինչը իրավունքի ոտնահարման պատճառ կարող է դառնալ։

 

Տեղեկանքի կարևորությունը չի նվազում նույնիսկ այն պարագայում, երբ աշխատող կնոջ հղիությունը դառնում է ակնհայտ գործատուի համար: Հարկ ենք համարում հատուկ ընդգծել, որ պետք չէ սահամանափակվել առերևույթ հղիության հանգամանքով և չներկայացնել համապատասխան տեղեկանք գործատուին:

 

Տեղեկանքը գործատուին ներկայացված լինելու դեպքում հնարավորություն կտա հեշտությամբ պաշտպանել կնոջ իրավունքը՝  աշխատանքից ազատվելու պարագայում: Հակառակ պարագայում, հավանական աշխատանքային վեճի առաջացման դեպքում գործատուն կարող է պնդել, որ տեղյակ չի եղել աշխատող կնոջ հղիության մասին, նույնիսկ եթե հղիությունը եղել է առևերույթ։

 

Նկարազարդումը պատրաստվել է «Վաղ մայրության փուլում կանանց աշխատանքային իրավունքների ջատագովություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է «Կետ 33» կազմակերպության և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի համագործակցությամբ։

 

Ծրագրի նպատակն է իրազեկել կանանց իրենց աշխատանքային իրավունքների մասին և օգնել ճիշտ կողմնորոշվել տարբեր իրավիճակներում, ցույց տալ գործատուներին մայր աշխատողների ծանրաբեռված առօրյան և խրախուսել նրանց ստեղծել առավել երեխայամետ պայմաններ։

 

06 Ապրիլ, 2021 19:23
117
; ;