Հարգելի՛ հայրենակիցներ,

ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը եզակի խորհուրդ ունի, և իզուր չէ, որ այն կոչում ենք նաև Մայրության և գեղեցկության տոն:

Սիրելի՛ կանայք, մայրեր, քույրեր, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ տոնի կապակցությամբ, թող ձեր գեղեցկությունը սրբագործվի մայրությամբ: Խոնարհումս արիասիրտ զավակներ ծնած մայրերին: Ձեր սնած ոգով, հայրենասեր, պատվախնդիր և գիտելիքահեն դաստիարակությամբ են այսօր մեր որդիներն ու դուստրերը պահում ու փայփայում հայրենիքը: Երիտասարդ սերնդի յուրաքանչյուր ձեռքբերում, ապագայի յուրաքանչյուր նվաճում ձեր սիրո ու նվիրումի, բարու ու գեղեցիկի նկատմամբ անսպառ հավատի հիմքն ունեն:

Ձեր մտքի ուժով է այսօր նաև կայանում կրթությունը, ձեր անսպառ երևակայությամբ է նաև արարվում մշակույթը, հոգու և մարմնի ներդաշնակ ամրությամբ են նաև ձեռք բերվում բոլոր նվաճումները։ Շնորհավորում եմ ձեզ և մաղթում քաջառողջություն, անսպառ ուժ ու եռանդ՝ բարին ստեղծելու և գեղեցիկն արարելու համար։ Երջանի՛կ եղեք:

07 Ապրիլ, 2021 13:57
87
; ;