«Արմենպրես»-ը գրում է.

Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում ապրիլի 8-ին Արցախի փրկարարները որոնումների արդյունքում հայտնաբերել են 7 աճյուն: Եվս 2 աճյուն հայկական կողմին՝ ենթադրաբար Թալիշի ուղղությունից, փոխանցել են ադրբեջանցիները:  

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից, հայ զինծառայողների ինքնությունը պարզելու համար կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: 

397