
Մեղադրանքներին, որոնք հնչեցրել են Մեգան Մարքլն ու արքայազն Հարին Օփրա Ուինֆրիին տված սկանդալային հարցազրույցի ընթացքում, ոչ բոլորն են հավատացել։ Սակայն հանրային կարծիքի հարցումը, որն անցկացվել է բրիտանական լրատվամիջոցների կողմից, ցույց է տվել, որ արդյունքում Եղիասաբեթ Երկրորդի ընտանիքի վարկանիշն, ամեն դեպքում, տուժել է։ Եվ այժմ թագուհին մտահոգված է հնարավորության դեպքում այդ վնասի չափը նվազեցնելու հարցով։ Այդ պատճառով նա որոշել է աջակցել արքայազն Ուիլյամի եւ նրա կնոջ՝ Քեյթի՝ հեռուտահարցազրույց ունենալու ցանկությանը՝ Մեգանին ու Հարիին պատասխանելու համար։ Այդ մասին, վկայակոչելով ինսայդերների խոսքերը, հայտնել է New Idea պարբերականը։
Իրականում նման ելույթները բրիտանական թագավորական ընտանիքի սովորույթներին չեն համապաստախանում։ Եղիսաբեթն, ինչպես հայտնի է, միշտ հավատարիմ է մնացել «երբեք մի բողոքիր եւ ոչինչ մի պարզաբանիր» նշանաբանին։ Սակայն հիմա արդեն այնպիսի ճգնաժամային իրավիճակ է, որ թագուհին թույլ է տալիս շեղումն իր չգրված կանոնից։ Այդ պատճառով նա հակված է Ուիլյամին ու Քեյլթին թույլ տալ հրապարակային ելույթ ունենալ։