Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն ապրիլի 16-ին կթողնի Հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնը:

Այդ մասին ասված է հիմնադրամի հաղորդագրության մեջ:

«Ինձ համար մեծ պատիվ էր երկու տասնամյակ ղեկավարել Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը: Հիմնադրամի աշխատանքը շարունակում է կարևոր մնալ նաև այսօր, գուցե այժմ ավելի, քան երբևէ: Իմ հանձնառությունն է հիմա՝ այս կարևոր հանգրվանում, առաջնորդության այնպիսի հնարավորություն ստեղծել, որը կուղղորդի Հիմնադրամի ընթացքը հաջորդ քսան տարիների համար: Ես վստահ եմ իմ գործընկերների մասնագիտական և անձնական կարողություններին և որակներին՝ ազդեցիկ նախաձեռնություններ իրականացնելու, Հայաստանի քաղաքացիական հասարակությանը և մարդկանց աջակցելու ժողովրդավարական և բաց հասարակության որոնման գործում», - ասել է Լարիսա Մինասյանը:

«ԲՀՀ Հայաստանի տնօրենների խորհուրդը սերտորեն համագործակցում է Հիմնադրամի աշխատակազմի հետ և վերահսկելու է նոր գործադիր տնօրենի ընտրությունն առաջիկա ամիսներին», - ասված է հաղորդագրության մեջ:

1016