ԱՀ ԱԻՊԾ-ից հայտնում են, որ կեսօրին The Halo trust ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք:

 

«Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում: Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի տեղում:

 

Պայթյունների ձայներ լսելու դեպքում, խնդրում ենք չանհանգստանալ: Պարզաբանումների և այլ տեղեկատվություն ստանալու համար, կարող եք զանգահարել ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է հայտարարությունում:

10 Ապրիլ, 2021 13:45
102
; ;