Արքայազն Հարին կմասնակցի իր պապի՝ արքայազն Ֆիլիպի հուղարկավորության արարողությանը: Նրա կինը՝ Մեգան Մարքլը, չի մասնակցի միջոցառմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ Մեգան Մարքլը, որը երկրորդ երեխային է սպասում, Մեծ Բրիտանիա չի մեկնի իր բժշկի ցուցումով:
Ենթադրվում է, որ հուղարկավորությանը ներկա կլինի արքայազն Ֆիլիպի կինը՝ թագուհի Եղիսաբեթ II-ը, նրանց երեխաներն ու թոռները:
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտարարել էր, որ Եղիսաբեթ II-ի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը, հուղարկավորվելու է ապրիլի 17-ին, Վինձորի ամրոցի Սուրբ Գևորգ մատուռում:
Նշվում է, որ հուղարկավորությունը հեռարձակվելու է հեռուստատեսությամբ: Միջոցառմանը մասնակցելու են միայն ընտանիքի անդամներն ու մտերիմ ընկերները՝ երեսունից ոչ ավելի մարդ: Ազգային սուգը կտևի մինչև ապրիլի 17-ը, իսկ թագավորական ընտանիքինը՝ երկու շաբաթ:
Արքայազն Ֆիլիպը մահացել է ապրիլի 9-ին, 99 տարեկան հասակում:
Աղբյուր՝ 1in.am