«Այո՛ դա ցեղասպանություն է» խնդրագիրը ստորագրելու կոչով տեսաուղերձ է հրապարակել հայազգի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը:

«Խնդրում եմ միանալ «Այո՛ դա ցեղասպանություն է» (YesItsGenocide.org) արշավին, որով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինքենին կոչ է արվում պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչպես դա արել է Կոնգրեսը 2019-ի դեկտեմբերին: Ցանկանում ենք, որ Ջո Բայդենը, ի տարբերություն ԱՄՆ նախկին ղեկավարների, այսուհետև այն անվանի ցեղասպանություն», - հայտարարել է Սերժ Թանկյանը:

12 Ապրիլ, 2021 17:15
253
; ;