Հայաստանում ՄԹ դեսպանատանը կորոնավիրուսի պատճառով ցավակցությունների գիրք չի բացվի
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանատանն արքայազն Ֆիլիպի մահվան կապակցությամբ ցավակցությունների գիրք չի բացվի: Պատճառը կորոնավիրուսի համավարակն է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Հայաստանում ՄԹ դեսպանությունը:
Դեսպանատնից հայտնել են, որ ցավակցական հաղորդագրություն թողնել ցանկացող բոլոր անձինք կարող են անել առցանց՝ այցելելով Արքայական ընտանիքի կայք:
Բուքինգհեմյան պալատից ապրիլի 9-ին հայտնել էին, որ 99 տարեկանում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի ամուսինը՝ արքայազն Ֆիլիպը:
Ֆիլիպն ամուսնացել էր արքայադուստր Եղիսաբեթի հետ 1947 թվականին: Զույգն ուներ չորս երեխա, 8 թոռ և 10 ծոռ:
13 Ապրիլ, 2021 20:02
1590
Իր ծննդյան օրը ձերբակալվել է Մեծ Բրիտանիայի արքայազն Էնդրյուն
19 Փետրվար, 2026 15:12
Արքայազն Էնդրյուն հրաժարվել է Յորքի դուքսի տիտղոսից
17 Հոկտեմբեր, 2025 22:58
Լյուքսեմբուրգի 22-ամյան արքայազնը մահացել է հազվագյուտ հիվանդությունից
10 Մարտ, 2025 16:42
Ֆրանսիայի նախկին վարչապետը կոչ է արել Մակրոնին անցկացնել արտահերթ ընտրություններ
07 Հոկտեմբեր, 2025 11:14
Այսօր արքայազն Ֆիլիպը կդառնար 100 տարեկան (լուսանկարներ)
10 Հունիս, 2021 17:25
Բուքինգհեմյան պալատը հրապարակել Է արքայազն Ֆիլիպի հուղարկավորությանը հրավիրածների ցուցակը
16 Ապրիլ, 2021 17:43