«Իմ քայլի» ցուցակով պատգամավոր ընտրված, ապա խմբակցությունը լքած Գոռ Գևորգյանը հարցը ձևակերպելուց առաջ ասաց, որ ամաչում է հնչած ծափահարությունների համար, քանի որ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձված, գերեվարված հայրենակիցներ և դեռ չխնկարկված գերեզմաններ․ «Դուք՝ որպես վարչապետ, պետք է Ձեր թիմակիցներին գոնե փորձեիք սաստել»,- փորձեց նկատողություն անել պատգամավորը։

«Եթե դուք ամաչում եք, որ Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը հավատում է ՀՀ և Արցախի ապագային, դա ձեր պրոբլեմն է։ Եվ ձեր շուրթերից «Ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդանշական է հնչում։ Այդ ո՞նց եք եկել այդտեղ նստել ընդհանրապես, այդ որտեղի՞ց եք եկել, ո՞վ եք»,- ասաց վարչապետը, նշելով, որ այդ պատճառով չի պատասխանելու պատգամավորի հարցերին։ 

«Դուք կներեք, եթե օգտագործում եք «Ձեր թիմը» հարցը, դուք ընդհանրապես այդտեղ նստած հարց տալու իրավունք չունեք։ Այո, մենք ծափահարում ենք բոլոր այն մարդկանց, որոնք հավատում են Հայաստանի ու Արցախի մեր ժողովրդին, և մենք ծնկաչոք ենք հիշատակում մեր նահատակներին»,- եզրափակեց Փաշինյանը։ 

 

 

1968