«Այս նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացնել 7  միլիարդ 548 հազար դրամ»,- այս մասին գործադիրի նիստում զեկուցվող հարցերը ներկայացնելիս ասաց սոցապնախարար Մեսրոպ Առաքելյանը:

«Նախագծի նպատակը լինելու է Արցախի Հանրապետության քաղաքացիներին աջակցության չորսամսյա ծրագրերի ապրիլ ամսվա ֆինանսավորումը ապահովելը, մասնավորապես, կառավարության որոշման համաձայն՝ 2021 թվականի մարտ-ապրիլ-մայիս- հունիս ամիսներին, յուրաքանչյուր ամիս, յուրաքանչյուր արցախցի քաղաքացու տրամադրվում է 68 հազար դրամ աջակցություն, բացառությամբ 18-63  տարեկան տղամարդկանց»,- հայտարարեց նախարարը

Սոցապնախարարն ասաց, որ գումարի մի մասը հատկացվելու է Արցախի կառավարությանը: 

Նախագծով նախատեսվում է 68 հազար դրամ հատկացնել արցախցի չափահաս և անչափահաս քաղաքացիներին, բացառությամբ 18-63 տարեկան տղամարդկանցից, եթե մարդը կենսաթոշակառու է՝ կստանա աջակցությունը:

Կառավարությունը հաստատեց նախագիծը:

 

15 Ապրիլ, 2021 11:25
151
; ;