«Մեր կազմակերպությունը, մշտապես աշխատելով որպես չեզոք միջնորդ, նման դեպքերի առնչությամբ ունի իր գործընթացը և անկախ նրանից՝ ով է հայտնվել և որտեղ. գործընթացները մենք գործարկում ենք...»,- այսպես արձագանքեցին «Կարմիր Խաչից» Araratnews.am-ի` ինչ քայլեր են ձեռնարկում   նախօրեին Գուրգեն Ալավերդյանի գերեվարման հետ կապված հարցին։

Կազմակերպությունը հետևում է հրապարակումներին, ժամանակի հետ կարող են ավելին ասել, բայց այս պահին ոչինչ ասել չեն կարող:

«Հանրության հետ մենք չենք կիսվում, այսպես ասած, ոչ լիարժեք տվյալներով, և մեր երկխոսության ընթացքում եթե լինեն որոշակի հաստատումներ, մենք անպայման ձեզ հետ կկիսվենք»,- հաղորդեցին «Կարմիր Խաչից»:

Օլյա Շահինյան

 

1001