Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ կա. ԿԳՄՍՆ փոխնախարար
Սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին ակտիվ: Այս մասին իր ֆեսբուքյան էջում գրել է ԿԳՄՍՆ Ժաննա Անդրեասյանը:
«Սիրելի մանկավարժներ, սահմանամերձ և բարձրլեռնային համայնքներում ուսուցչի 189 թափուր տեղ ունենք այս պահին ակտիվ https://kadrer.emis.am/ կայքում։
Կարող եք ուսումնասիրել, կայքի միջոցով դիմել։ Հիշեցնեմ, որ գործուղվող ուսուցիչների համար փոխհատուցվում են կոմունալ և բնակարանային ծախսերը, տեղափոխման ծախսերը, աշխատավարձի հավելավճար է տրամադրվում 30 տոկոսի չափով։
Թափուր տեղեր կան Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Սյունիքի, Շիրակի մարզերի նման համայնքներում, գրեթե բոլոր առարկաներից»։
17 Ապրիլ, 2021 15:49
822
Ժաննա Անդրեասյանը և Ահմադ Դոնիամալին այցելել են Օլիմպիական հերթափոխի մարզական քոլեջ
09 Հոկտեմբեր, 2026 17:44
Հայաստան-Իրան․ համագործակցության հուշագիր սպորտի և երիտասարդության ոլորտներում
08 Հոկտեմբեր, 2026 17:33
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի հետ համատեղ կկառուցվի կրթահամալիր
24 Սեպտեմբեր, 2026 12:25
Անկախության 35-ամյակի միջոցառումները նոր նշաձող են սահմանել. Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել կազմակերպիչներին
23 Սեպտեմբեր, 2026 18:34
Ժաննա Անդրեասյանն արձագանքեց տղայի՝ միասին լուսանկարվելու խնդրանքին և մոտեցավ լուսանկարվելու
22 Սեպտեմբեր, 2026 23:03
Ժաննա Անդրեասյանն այցելել է «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոն
15 Սեպտեմբեր, 2026 18:21