Վստահ եղեք՝ Սիմոն Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս, իսկ մնացածի մասին կխոսենք հետագայում՝ ինչպես խոստացել ենք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանի պաշտպաններից Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով դատախազության երեկվա հայտարարությանը՝ Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու մասին։

«Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանին մեղադրանք առաջադրելու վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազության երեկվա պարզաբանումը հասարակության շրջանում բազմաթիվ հուսահատ մեկնաբանությունների առիթ է հանդիսացել, ոմանք նույնիսկ մտահոգություն են հայտնում առաջիկա օլիմպիական ոսկին կորցնելու հավանականության մասին։ Հարկ եմ համարում տեղեկացնել, որ նրան համապատասխան դատավարական կարգավիճակ տալը բխում է քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննություն ապահովելու օրենսդրական պահանջից, ուստի խնդրում եմ անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը չնույնացնել մեղադրական դատավճռի հետ։ Վստահ եղեք՝ Ս.Մարտիրոսյանը դեռ հպարտության շատ պահեր է պարգևելու բոլորիս, իսկ մնացածի մասին կխոսենք հետագայում՝ ինչպես խոստացել ենք»,- գրել է նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սիմոն Մարտիրոսյանը, իր վարած մեքենայով վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրված տեղով հատող հետիոտնի, ինչից հետո հարուցվել էր քրեական գործ և նա ներգրավվել է որպես մեղադրյալ։

 

1631