ԱՄՆ-ն հերքում է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մահափորձին առնչություն ունենալը։ ՌԻԱ Նովոստիին այս մասին ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը, հայտնում է Sputnik Armenia-ն:

«Մենք տեսել ենք ռուսական պետական ԶԼՄ-ների հաղորդագրությունները Ալեքսանդր Լուկաշենկոյի դեմ ենթադրյալ դավադրության մասին, ինչպես նաև հենց նրա հայտարարությունները։ Ցանկացած ենթադրություն, որ ԱՄՆ իշխանությունները կանգնած են եղել Լուկաշենկոյի մահափորձի հետևում կամ մասնակցել են դրան, բացարձակ սուտ է», - ասել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը։

Երեկ` ապրիլի 17–ին, Լուկաշենկոն հայտարարել է մի խումբ մարդկանց ձերբակալության մասին, որոնք մահափորձ են պատրաստել իր և իր երեխաների դեմ։ Բելառուսի Հանրապետության նախագահի տվյալներով՝ դրանում ներգրավված են ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները։ Ինչպես հաղորդել է Անվտանգության դաշնային բյուրոյի հանրային կապերի կենտրոնը, Մոսկվայում ձերբակալվել են ԱՄՆ-ի և Բելառուսի երկքաղաքացիություն ունեցող իրավաբան Յուրի Զենկովիչը և բելառուս քաղաքագետ Ալեքսանդր Ֆեդուտան, որոնք ռազմական հեղաշրջում են նախապատրաստել մայիսի 9-ին Մինսկում։

 

934