ԵԽԽՎ-ի լիագումար նիստում հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների ու տեղահանված անձանց հարցի քննարկումների շրջանակում ելույթ է ունեցել ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը:

«Շատ կարևոր է ունենալ այնպիսի փաստաթուղթ, որն ընդգծում է մեր կազմակերպության ռազմավարական առաջնահերթություններն առաջիկա տարիներին: Այս զեկույցում շատ կարևոր է նաև ընդգծել մեր կազմակերպության առաջիկա խնդիրները: Մենք չպետք է մոռանանք մեր հիմնարար արժեքները, մարդու հիմնարար իրավունքները, որոնք նույնպես պետք է պաշտպանվեն, որոնք չի կարելի թերագնահատել նույնիսկ ներկա ճգնաժամի ժամանակ: Եվրախորհուրդը, ինչպես նաև Խորհրդարանական վեհաժողովը քաղաքական քննարկումների ու երկխոսությունների հարթակներ են, քաղաքական հասարակության ու ժողովրդավարական անվտանգության հիմքն են: Ցանկանում եմ ասել, որ այս կազմակերպությունը ստեղծվել է Երկրորդ աշխարհամարտի կրկնությունը թույլ չտալու, մարդու իրավունքները պաշտպանելու, օրենքի գերակայությունն ապահովելու և ժողովրդավարության սկզբունքները պահպանելու համար: Այն ստեղծվել է, որպեսզի չկրկնվի Հոլոքոստը՝ մարդկայնության դեմ հանցանքը»,- հայտարարել է Վլադիմիր Վարդանյանը:

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:

478