Ապրիլի 25-ին՝ «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում, Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Նախատեսվում է տնկել 300.000 ծառ՝ տեղեկանում ենք ՇՄ նախարարությունից:

 

100.000 տնկի, այդ թվում՝ վայրի խնձորենի, տանձենի և ընկուզենի, կհատկացվի Երևանի քաղաքապետարանին և հանրապետության խոշոր քաղաքներին ու համայնքներին՝ պուրակներում ու զբոսայգիներում ծառատունկ իրականացնելու համար:

 

200.000 տնկի կհատկացվի մարզպետարաններին՝ տեղական ինքնակառավարման մարմինների և պետական գերատեսչությունների հետ համատեղ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնկարկներում նախանշված տարածքներում տնկելու համար։

 

Արագածոտնի մարզ – 7000 տնկի: Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Արագածոտնի մարզպետարան՝ +374 232 3 30 25 հեռախոսահամարով:

 

Արարտի մարզ - 7000 տնկի: Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Արարատի մարզպետարան՝ +374 235 2 51 09 հեռախոսահամարով:

 

Արմավիրի մարզ – 6000 տնկի: Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Արմավիրի մարզպետարան +374 237 2 38 50 հեռախոսահամարով:

 

Գեղարքունիքի մարզ – 8000 տնկի: Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Գեղարքունիքի մարզպետարան +374 60 65 06 24 հեռախոսահամարով:

 

Կոտայքի մարզ – 10.000 տնկի: Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Կոտայքի մարզպետարան +374 223 2 32 40 հեռախոսահամարով:

 

Լոռու մարզ-7000 տնկի: Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Լոռու մարզպետարան + 374 322 4 30 99 հեռախոսահամարով:

 

Շիրակի մարզ – 10.000 տնկի: Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Շիրակի մարզպետարան + 374 312 4 90 00 հեռախոսահամարով:

 

Սյունիքի մարզ – 7000 տնկի: Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Սյունիքի մարզպետարան +374 285 4 42 93 հեռախոսահամարով:

 

Տավուշի մարզ – 6000 տնկի: Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Տավուշի մարզպետարան +374 263 4 22 40 հեռախոսահամարով:

 

Վայոց ձորի մարզ – 7000 տնկի: Մասնակցել ցանկացողները կարող են զանգահարել Վայոց ձորի մարզպետարան +374 281 2 30 50 հեռախոսահամարով:

 

Երևան քաղաքում տնկվելու է 25.000 տնկի։

 

Յուրաքանչյուր քաղաքացի կարող է այդ օրն իր բակում, իր այգում ծառ տնկել՝ մի մասնիկը դառնալով համապետական միջոցառման։

 

671