Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթից բաժանվելուց հետո հայտնվել է տղամարդկանց առանձնահատուկ ուշադրության կենտրոնում։ Քարդաշյանի հավանական ամուսինների մասին պատմել է Page Six պորտալը։

Քարդաշյանի ինստագրամյան էջը «գրոհում են» տարբեր տղամարդիկ։ Ընդհանուր ծանոթների միջոցով նրա հետ փորձում են կապ հաստատել արքայական ընտանիքի անդամներ, մարզիկներ, գործարարներ ու դերասաններ։

Լրատվամիջոցը նրանց անունները չի հրապարակում։ Ինքը՝ Քարդաշյանը հայտարարել է, որ առայժմ մտադիր չէ սահմանափակել իրեն նոր հարաբերություններով, բայց ապագայում պատրաստ է մի քանի թեկնածություն քննարկել։

Ամբողջական նյութը` սկզբնաղբյուր կայքում:


 

21 Ապրիլ, 2021 17:26
453
; ;