Գործադիրի այսօրվա որոշմամբ ՀՀ պաշտպանության նախարարությանը կհատկացվի 95,509.1 հազար դրամ՝ զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Արսեն Յավրույանի հետազոտությունը և բուժումը Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում իրականացնելու նպատակով: Գումարը ներառում է բժշկական հաստատության կողմից տրամադրված հետազոտման և բուժման համար անհրաժեշտ ծախսերի, կեցության և ճանապարհածախսի հաշվարկը:

672