«ժողովուրդ էս պահից ազատ եք, ով ինչ ուզում է թող անի»․ դաշնակցականները սադրեցին ոստիկանների վրա հարձակումը Դաշնակցական գործիչների հրահրմամբ քաղաքացիները հարձակվել են ՀՀ Գլխավոր դատախազության շենքի և շենքը հսկող ոստիկանների վրա։ Դաշնակցական Գեղամ Մանուկյանը իր ելույթի վերջում հայտարարեց՝ «Ամեն քաղաքացի այս պահից արդեն ազատ է իր պահանջը ներակայացնելու», ինչից անմիջապես հետո Մանուկյանի կողքին կանգնած երիտասարդ դաշնակցականը բղավեց․ «ժողովուրդ էս պահից ազատ եք, ով ինչ ուզում է թող անի»։ Այս հայտարարությունից անմիջապես հետո քաղաքացիները սկսեցին տարբեր առարկաներ նետել ոստիկանների վրա և փորձեցին գրոհել դեպի Դատախազության շենք։ Ցուցարարները շշեր և այլ առարկաներ են նետել, ինչի հետևանքով ոստիկանները վնասվածք են ստացել, մեկ ոստիկան ուշագնաց է եղել։ Ստեղծված իրավիճակում ոստիկանները սկսեցին բերման ենթարկել սադրանքի զոհ դարձած քաղաքացիներին։

2970