Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսով քննարկել են երկու երկրների համատեղ քայլերը՝ վերջին գործընթացների ֆոնին,. թուրքակական  NTV հեռուստաալիքի տեղեկությունը՝ փոխանցում է Factor.am-ը:

Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները դատապարտել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ։

Նշելով, որ այս որոշումը սխալ է, Ալիևը այն «պատմական սխալ» է որակել: Նա ասել է, որ Ադրբեջանն անընդունելի է համարում այս հայտարարությունը: Հիշեցնենք, ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարները հեռախոսով քննարկել էին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ:

 

1541