
«Ադրբեջանում պահվող հայ գերիներն անպայմանորեն վերադառնալու են»,- այս մասին այսօր ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց ժողովրդին հղած ուղերձում։
«Եզրափակելով խոսքս՝ ուզում եմ ևս մեկ անգամ խոնարհումի խոսքեր ասել 44-օրյա պատերազմում ընկած մեր բոլոր եղբայրներին ու քույրերին, նրանց ընտանիքի անդամներին: Զորակցություն հայտնել անհետ կորած համարվող մեր բոլոր հայրենակիցների ընտանիքներին, համբերություն ու տոկունություն մաղթել գերեվարված մեր բոլոր հայրենակիցներին և նրանց հարազատներին և ասել՝ մեր գերեվարված հայրենակիցներն անպայմանորեն վերադառնալու են, եւ մենք պիտի ուժ և կորով ունենանք նրանց վերադարձը ապահովելու համար»,- ասաց վարչապետը:
Նշենք՝ այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ վարչապետ Փաշինյանը հանդես կգա ուղերձով:
Վարչապետն ուղերձի ժամանակ հայտարարեց, որ հրաժարական է տալիս և նշեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը մասնակցելու է արտաքհերթ ընտրություններին և ինքը լինելու է վարչապետի թեկնածուն:
Նիկոլ Փաշինյանը հրաժարական տալուց հետո էլ կշարունակի պաշտոնավարումը մինչև կանցկացվեն արտահերթ ընտրությունները:
Հիշեցնենք՝ Հանրապետության նախագահը հրամանագիր է ստորագրել Կառավարության հրաժարականն ընդունելու մասին