![](https://araratnews.am/admin/images/1619447406.jpg)
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի պետ Կարեն Գրիգորյանի որոշմամբ քննչական խմբի ղեկավար նշանակված, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գրիգոր Դալաքյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ նասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ապրիլի 24-ին Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավանի վարչական տարածքում մահվան ելքով վրաերթի ենթարկած հետիոտի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ մահացածը Աբովյան քաղաքի բնակիչ, 84-ամյա Բեջան Ղահրամանյանն էր: Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 24-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Յուրի Մելքոնյանը Lexus RX 330 մակնիշի 19 ՕՕ 555 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 31.4 կմ-ին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի էր ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։ Վրաերթի ենթարկվածը տեղում մահացել էր։